WTA. կայացել է Ամփոփիչ մրցաշարի վիճակահանությունը

Սինգապուրում կայացել է WTA Ամփոփիչ մրցաշարի վիճակահանությունը։ 

«Կարմիր» խմբում ընդգրկվել են աշխարհի առաջին ռակետ գերմանուհի Անժելիկա Կերբերը, ռումինուհի Սիմոնա Հալեպը, ամերիկուհի Մեդիսոն Քիսը և Սլովակիայի ներկայացուցիչ Դոմինիկա Ցիբուլկովան։ «Սպիտակ» խմբում հանդես են գալու Լեհաստանի ներկայացուցիչ Ագնեշկա Ռադվանսկան, Չեխիայի ներկայացուցիչ Կարոլինա Պլիշկովան և իսպանուհի Գարբինյե Մուգուրուսան։

«Սպիտակ» խմբի վերջին ներկայացուցիչը կլինի կա՛մ Սվետլանա Կուզնեցովան, կա՛մ բրիտանուհի Յոհաննա Կոնտան։

Հավելենք, որ Ամփոփիչ մրցաշարը կայանալու է հոկտեմբերի 23-30-ը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում