Էնրիկե․ Դժվար է ասել, թե ինչ խաղի ականատես կլինենք

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելու է «Վալենսիային»։ Կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ իրենց բարդ հանդիպում է սպասվում։

-Ներկայիս «Վալենսիայի» մասին մենք քիչ տեղեկություններ ունենք, քանի որ փոխվել է նրանց մարզիչը, իսկ մենք հանդիպում ենք անցկացրել նաև Չեմպիոնների լիգայում ու քիչ ժամանակ ենք ունեցել։ «Վալենսիան» հաջող չի մեկնարկել, սակայն նրանց կազմում կան բավականաչափ ուժեղ ֆուտբոլիստներ։ «Բարսելոնան» կփորձի անել այն, ինչ սովորաբար անում է։

Սերխի Ռոբերտոն իրեն համեմատաբար լավ է զգում, սակայն չեմ կարծում, թե նա կխաղա։ Լավ տարբերակ է Մասկերանոն, ով բավականին հաջող խաղաց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Սեփական հարկի տակ խաղալը բարդ է։ Ես չեմ հիշում, որ «Մեստալյայում» հեշտ հանդիպումներ լինեն։ Դժվար է ասել, թե ինչ խաղի ականատես կլինենք, բայց «Բարսելոնան» պետք է իր ֆուտբոլը ցուցադրի,- ասել է Էնրիկեն։

«Բարսելոնայի» մարզիչը խոսել է նաև Լուիս Սուարեսի մասին, ով երեկ ստացավ «Ոսկե խաղակոշիկը»։

-Սուարեսի կարիերան լավ է ընթանում։ Նա կարողանում է արդյունավետ փոխանցումներ կատարել, գոլեր խփել և պաշտպանվել։ «Բարսելոնայի» բոլոր ֆուտբոլիստները, անկախ նրանից, թե որ դիրքում են խաղում, կարողանում են այդ երեք բանն անել։ Դա մեր թիմի յուրահատկությունն է,- նշել է Էնրիկեն։

«Վալենսիա» – «Բարսելոնա» հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 22-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 18։15-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում