«Մոնակոն» 6 գնդակ խփեց «Մոնպոլյեի» դարպասը (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրում «Մոնակոն» հյուրընկալեց «Մոնպոլյեյին» և խոշոր՝ 6։2 հաշվով հաղթանակ տոնեց։

Դաշտի տերերի կազմում մեկական գոլ խփեցին Ռադամել Ֆալկաոն, Կիլիան Մբապեն, Ժեմերսոնը, Վալեր Ժերմենը, Թոմա Լեմանը և Ադամ Տրաորեն, իսկ հյուրերից դուբլի հեղինակ դարձավ Ռյադ Բուդեբուզը։

Այս հաղթանակից հետո «Մոնակոն» ունի 22 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է դեռևս երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Նիցային», որը տուրի շրջանակում իր հանդիպումը դեռ չի անցկացրել, զիջելով 1 միավորով։ «Մոնպոլյեն» 10 միավորով 16-րդ տեղում է։

Ֆրանսիայի առաջնություն, 10-րդ տուր

«Մոնակո» – «Մոնպոլյե»՝ 6։2
Գոլերը՝  Ֆալկաո 36՛/11-մետրանոց, Մբապե 49՛, Ժեմերսոն 64՛, Ժերմեն 74՛, Լեման 76՛, Տրաորե 89՛ – Բուդեբուզ 9՛, 61՛/11-մետրանոց

Հետևեք մեզ նաև Telegram-ում