Արտագնա խաղում «Բետիսը» հաղթեց «Օսասունային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի մեկնարկային հանդիպումը կայացավ «Էլ Սադար» մարզադաշտում․ «Օսասունան» հյուրընկալեց «Բետիսին» և 1։2 հաշվով պարտություն կրեց։

19-րդ րոպեին հյուրերին հաշվի մեջ մղեց Խոակին Սանչեսը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում Ռոբերտո Տորրեսը վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն հանդիպման ելքը վճռեց Ֆելիպե Գուտյերեսի՝ 91-րդ րոպեին խփած գոլը։

«Օսասունան» մնաց 6 միավորով՝ 19-րդ տեղում, իսկ «Բետիսն» այժմ ունի 11 միավոր և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։

Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Օսասունա» – «Բետիս»՝ 1։2
Գոլերը՝ Տորրես 48՛ – Խոակին 19՛, Գուտյերես 91՛
Հեռացում՝ Ռիվյեր 86՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում