«Բարսելոնան» ու Նեյմարը պաշտոնապես նոր պայմանագիր են կնքել (լուսանկար)

«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է թիմի հարձակվող Նեյմարի հետ նոր պայմանագիր կնքելու մասին:

«Կապտանռնագույններ» և 24-ամյա ֆուտբոլիստի միջև ստորագրված նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը:

Բրազիլացին կատալոնական ակումբ է տեղափոխվել 2013 թվականի ամռանը: Այս ընթացքում նա մասնակցել է 149 պաշտոնական խաղի, որոնցում դարձել է 90 գոլի հեղինակ և նվաճել է 9 տիտղոս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում