Կվյատը մնալու է իր ներկայիս թիմում

Ավտոարշավորդ Դանիլ Կվյատը Ֆորմուլա 1-ի 2017 թվականի առաջնությունն անցկացնելու է իր ներկայիս թիմի՝ «Տորո Ռոսոյի» կազմում,- հայտնում է «Motorsport.com»-ը:

Տեղեկություններ էին տարածվել, որոնց համաձայն՝ ռուս մարզիկը կարող է տեղափոխվել «Ֆորս Ինդիա», սակայն իտալական թիմը հայտարարել է նրա հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:

Կվյատը Ֆորումալ 1-ում նորամուտը նշել է հենց «Տորո Ռոսոյում»՝ 2014 թվականին, իսկ մեկ տարի անց տեղափոխվել է «Ռեդ Բուլ», որին պատկանում է իտալական թիմը:

Ընթացիկ մրցաշրջանի Ռուսաստանի Գրան-պրիից հետո ավստրիական թիմի ղեկավարությունը որոշել է Կվյատին ուղարկել «Տորոս Ռոսո», իսկ նրա փոխրեն հրավիրել Մաքս Ֆերստապենին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում