Հայտնի են «Ոսկե գնդակ-2016»-ի բոլոր թեկնածուները

«France Football» պարբերականը հրապարակել է 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստի համար նախատեսված «Ոսկե գնդակ» մրցանակի բոլոր թեկնածուների անունները։ 30 լավագույնների թվում են՝

Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Լուկա Մոդրիչ («Ռեալ»), Ուգո Լյորիս («Տոտենհեմ»), Ռիյադ Մարեզ («Լեսթեր Սիթի»), Թոմաս Մյուլլեր («Բավարիա»), Նեյմար («Բարսելոնա»), Մանուել Նոյեր («Բավարիա»), Դիմիտրի Պայե («Վեսթ Հեմ»), Պեպե («Ռեալ»), Պոլ Պոգբա («Յուվենտուս»/«Մանչեսթեր Յունայթեդ»), Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»), Պյեր-Էմերիկ Օբամեյանգ («Բորուսսիա» Դ.), Գարեթ Բեյլ («Ռեալ»), Ջանլուիջի Բուֆֆոն («Յուվենտուս), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Կևին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Պաուլո Դիբալա («Յուվենտուս»), Դիեգո Գոդին, Անտուան Գրիզման (երկուսն էլ «Ատլետիկո»), Գոնսալո Իգուային («Նապոլի»/«Յուվենտուս»), Զլատան Իբրահիմովիչ (ՊՍԺ/«Մանչեսթեր Յունայթեդ»), Անդրես Ինյեստա («Բարսելոնա»), Թոնի Կրոս («Ռեալ»), Կոկե («Ատլետիկո»), Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»), Ջեյմի Վարդի («Լեսթեր»), Արտուրո Վիդալ («Բավարիա»), Լուիս Սուարես («Բարսելոնա»), Ռուի Պատրիսիու («Սպորտինգ»), Սերխիո Ռամոս («Ռեալ»)։

«Ոսկե գնդակի» հանձնման արարողության վերաբերյալ դեռևս հաստատված տեղեկատվություն չկա։

2009 թվականից մինչև 2015 թվականը «Ոսկե գնդակը» հանձնում էին ՖԻՖԱ-ն և «France Football»-ը, սակայն այս տարվանից ֆրանսիական հեղինակավոր պարբերականը կրկին ինքնուրույն է անցկացնելու քվեարկությունը:

Հիշեցնենք, որ 2015 թվականին լավագույնի կոչմանն արժանացել է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում