Գվարդիոլա․ Պետք չէ մոռանալ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» փորձառու մասնագետ է գլխավորում

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Լիգայի գավաթի խաղարկության չորրորդ փուլի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղին կմասնակցեն երիտասարդ ֆուտբոլիստները։

-Մտադիր եմ կազմը ռոտացիայի ենթարկել, խաղադաշտում երիտասարդներ կլինեն։ Նման որոշմանս պատճա՞ռը․ առաջին հերթին՝ նրանք արժանի են։ Բացի այդ, մեզ համար բարդ շաբաթ էր, շատ ֆուտբոլիստներ հոգնել են։ Մեկնարկային կազմը դեռ չեմ ընտրել, բայց, օրինակ, Դե Բրույնեն հաստատ խաղա․ նա փոքր վնասվածք ունի։ Կարծում եմ՝ Սաբալետան ևս բաց կթողնի հանդիպումը։ Կոմպանին, հավանաբար, կխաղա, բայց 100% չեմ երաշխավորում։ Պետք է տեսնեմ, թե վերջին մարզումներին ինչպես նա կաշխատի։

Ինչ վերաբերում է մրցակցին՝ «Մանչեսթեր Յունայթեդը» մնում է «Մանչեսթեր Յունայթեդ»։ Պետք չէ մոռանալ, որ թիմը փորձառու և բարձրակարգ մասնագետ է գլխավորում։ Դերբին չի կարող հեշտ լինել։ Մրցակիցը ֆիզիկապես լավ է պատրաստված, վտանգավոր է հակագրում, եթե կազմում են Ռաշֆորդն ու Մարսյալը։ «Մանչեսթեր Յունայթեդի» մակարդակի վերաբերյալ որևէ կասկած չի կարող լինել,- Գվարդիոլայի խոսքը փոխանցում է «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը։

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» գավաթային հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 26-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում