Ամփոփիչ մրցաշար․ Կերբերն ու Քիսը հաղթեցին երկրորդ տուրում (տեսանյութ)

Սինգապուրում ընթացող WTA Ամփոփիչ մրցաշարում մեկնարկել են երկրորդ տուրի հանդիպումները։

«Կարմիր» խմբում աշխարհի առաջին ռակետ Անժելիկա Կերբերը երկրորդ հաղթանակն է տոնել՝ 6։4, 6։2 հաշվով առավելության հասնելով ռումինուհի Սիմոնա Հալեպի նկատմամբ։ Կերբերի ակտիվում գրանցվել է 2 կրկնակի սխալ, 4 բրեյք-փոյնթ (5 հնարավորից), իսկ Սիմոնայի ակտիվում՝ 1 էյս և 1 բրեյք։

Այս խմբի մյուս խաղում մրցել են ամերիկուհի Մեդիսոն Քիսն ու Սլովակիայի ներկայացուցիչ Դոմինիկա Ցիբուլկովան, ովքեր պարտություն էին կրել առաջին տուրում։ 1 ժամ, 5 րոպե տևած հանդիպումն ավարտվել է Քիսի հաղթանակով՝ 6։1, 6։4 հաշվով։ Մեդիսոն Քիսը թույլ է տվել 2 կրկնակի սխալ, մրցակցին թույլ չի տվել իրացնել բրեյք-փոյնթերը, իսկ իր հաշվին գրանցել է 3 ակտիվ բրեյք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում