Նեդվեդ․ Իգուայինն աշխարհի լավագույն հարձակվողներից է

«Յուվենտուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը գովասանքով է խոսել թիմի նորեկ Գոնսալո Իգուայինի մասին։ Վերջին հանդիպումներին Իգուայինն աչքի չի ընկնում արդյունավետ գործողություններով, ինչի արդյունքում իտալական մամուլը սկսել է քննադատել արգենտինացուն։

-«Յուվենտուսը» ճիշտ ուղու վրա է։ Այստեղ շատ ֆուտբոլիստներ են դժվարությունների հանդիպել, բայց մենք երջանիկ ենք, որ Իգուայինը մեզ հետ է։ Նա աշխարհի լավագույն հարձակվողներից է,- Նեդվեդի խոսքը մեջբերված է «Football Italia»-ից։

Հիշեցնենք, որ Գոնսալո Իգուայինն ամռանն է 90 մլն եվրոյի դիմաց «Նապոլիից» տեղափոխվել «Յուվենտուս»։ Թուրինյան ակումբի կազմում Իգուայինը մասնակցել է 12 պաշտոնական խաղի, խփել է 7 գոլ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում