Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտվեց Բելառուսին

Բելառուսի Լիդա քաղաքի «Օլիմպիա» մարզահամալիրում կայացավ Բելառուսի և Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականների միջև ընկերական առաջին հանդիպումը:

Բելառուսի հավաքականը հաղթեց 9:2 հաշվով: Մեր թիմի կազմում երկու գոլն էլ խփեց Անդրանիկ Կարապետյանը:

Հավաքականները ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնեն հոկտեմբերի 26-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին, Մինսկի «Ուրեչյե» մարզահամալիրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում