Լիգայի գավաթ․ «Լիվերպուլը» հաղթեց «Տոտենհեմին» և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Լիվերպուլը» հյուրընկալեց «Տոտենհեմին»։ Յուրգեն Կլոպի թիմը 2։1 հաշվով հաղթանակ տոնեց և պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ։ 

«Կարմիրների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Դանիել Սթարիջը, իսկ «Տոտենհեմի» միակ գոլը 11-մետրանոց տուգանայինից խփեց Վինսենտ Յանսենը։

Լիգայի գավաթ, 1/8 եզրափակիչ 

«Լիվերպուլ» – «Տոտենհեմ»՝ 2։1
Գոլերը՝ Սթարիջ 9՛, 64՛ – Յանսեն 76՛ / 11-մետրանոց

Հետևեք մեզ նաև Telegram-ում