«Ջենոան» խոշոր հաշվով հաղթեց «Միլանին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 10-րդ տուրի մեկնարկային հանդիպումը կայացավ «Լուիջի Ֆերրարիս» մարզադաշտում․ «Ջենոան» հյուրընկալեց «Միլանին» և 3։0 հաշվով հաղթանակ տոնեց։

Դաշտի տերերի կազմում մեկական գոլ խփեցին Նիկոլա Նինկովիչն ու Լեոնարդո Պավոլետին, իսկ «Միլանից» Յուրայ Կուցկան դարձավ ինքնագոլի հեղինակ։ Նշենք նաև, որ 56-րդ րոպեից «Միլանը» խաղաց 10 հոգով․ կարմիր քարտ ստացավ Գաբրիել Պալետան։

Այս հաղթանակից հետո «Ջենոան», որը 9 հանդիպում է անցկացրել ունի 15 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, իսկ «Միլանը» մնաց 19 միավորով՝ դեռևս երրորդ հորիզոնականում։

Իտալիայի առաջնություն, 10-րդ տուր

«Ջենոա» – «Միլան»՝ 3։0
Գոլերը՝ Նինկովիչ 11՛, Կուցկա 80՛/ինքնագոլ, Պավոլետի 86՛
Հեռացում՝ Պալետա 56՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում