Զիդան․ Ինձ համար «Ռեալի» բոլոր ֆուտբոլիստները կարևոր են

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը վստահեցրել է, որ իր ֆուտբոլիստների միջև տարբերություն չի դնում և Կրիշտիանու Ռոնալդուն, Կարիմ Բենզեման ու Գարեթ Բեյլն իր համար առանձնահատուկ նշանակություն չունեն։

-«Ռեալի» բոլոր ֆուտբոլիստներն ինձ համար կարևոր են այնպես, ինչպես Ռոնալդուն, Բենզեման և Բեյլը։ Նշանակություն չունի, որ այս ֆուտբոլիստների՝ մեկնարկային կազմում տեղ ունենալու հնարավորություններն ավելի մեծ են։

Միշտ էլ լինում են ֆուտբոլիստներ, ովքեր մյուսներից շատ խաղաժամանակ են ստանում։ Դա տրամաբանական է, և ես շարունակելու եմ կատարել իմ աշխատանքը։ Կրկնում եմ՝ ինձ համար բոլորը կարևոր են,- Զիդանի խոսքը մեջբերված է «Marca»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում