Ռաուլ․ Ռամոսին ուղղված քննադատությունները ցավ են պատճառում

«Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլը կարծում է, որ մադրիդյան թիմի ավագ Սերխիո Ռամոսն արժանի չէ քննադատությունների։ Ընթացիկ մրցաշրջանում իսպանացի պաշտպանն այնքան էլ վստահ խաղ չի ցուցադրում, ինչի արդյունքում պարբերաբար քննադատությունների է արժանանում երկրպագուների և լրատվամիջոցների կողմից։

-Ռամոսը հիանալի անձնավորություն է։ Նրա մեջ կա մեր ակումբի գենը։ «Ռեալի» երկրպագուների՝ Սերխիոյին ուղղված քննադատությունները ցավ են պատճառում։ Մյուս կողմից քննադատությունները բարձրացնում են ֆուտբոլիստի մոտիվացիան։ Այնպես որ՝ Ռամոսը կարող է օգուտ քաղել դրանցից և բոլորին ցույց տալ, թե ինչպիսինն է իրականում։ Ես այս հարցում կասկածներ չունեմ,- Ռաուլի խոսքը մեջբերել է «Cadena Ser»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում