«Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» խաղի մեկնարկային կազմերը

Երևանի ժամանակով 23։00-ին մեկնարկելու է Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը։ Թիմերի գլխավոր մարզիչներ Ժոզե Մոուրինյուն ու Խոսեպ Գվարդիոլան գավաթային հանդիպման համար ընտրել են հետևյալ մեկնարկային կազմը․

«Մանչեսթեր Յունայթեդ»․ Դավիդ դե Խեա – Վալենսիա, Մարկոս Ռոխո, Բլինդ, Շոու, Կերիկ, Անդեր Էրրերա, Մատա, Պոգբա, Ռաշֆորդ, Իբրահիմովիչ։

«Մանչեսթեր Սիթի». Կաբալյերո – Մաֆեո, Կոմպանի, Օտամենդի, Կլիշի, Ֆերնանդո Գարսիա, Սանե, Նավաս, Իխեանաչո, Նոլիտո։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով վերջին անգամ խաղաժամանակ է ստացել սեպտեմբերի 10-ին՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջնության խաղում, կրկին չի ընդգրկվել իր թիմի հայտացուցակում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում