Լիգայի գավաթ․ «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է պայքարը (տեսանյութ)

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակում կայացավ մանչեսթերյան դերբի։

Ժոզե Մոուրինյուի և Խոսեպ Գվարդիոլայի թիմերի պայքարում արձանագրվեց միայն մեկ գոլ․ 54-րդ րոպեին Խուան Մատայի խփած գոլը «կարմիր սատանաներին» պայքարը շարունակելու հնարավորություն տվեց։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ հայտավորված չէր խաղին։ Ժոզե Մոուրինյուն Մխիթարյանին վերջին անգամ խաղաժամանակ է տվել սեպտեմբերի 10-ին, երբ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն Պրեմիեր լիգայի շրջանակում 1։2 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»։

Լիգայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի»՝ 1։0
Գոլը՝ Մատա 54՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում