Իսպանիայի գավաթ․ «Ռեալը» մեկնարկեց ջախջախիչ հաղթանակով (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալը» վստահ և սպասելի հաղթանակով մեկնարկեց Իսպանիայի գավաթի խաղարկությունում։

«Կուլտուրալ Լեոնեսայի» հետ առաջին խաղում ոչ ամենաուժեղ կազմով հանդես եկող մադրիդյան թիմը հաղթեց 7։1 հաշվով։ Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց Զայվերլոն՝ գնդակն ուղարկելով սեփական դարպասը, ապա Զինեդին Զիդանի սաներից Մարկո Ասենսիոն ու Ալվարո Մորատան դուբլեր ձևակերպեցին, մեկական գոլ խփեցին Նաչոն և Մարիանո Դիասը, իսկ «Կուլտուրալ Լեոնեսայի» միակ գոլը խփեց Բենխամին Մարտինես։

Պատասխան հանդիպումը կայանալու է նոյեմբերի 30-ին։ Նշենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչը պետք է մեկնարկի նոյեմբերի 30-ին (պատասխան խաղերը՝ դեկտեմբերի 21-ին), իսկ «Ռեալն» իր առաջին հանդիպումն ավելի շուտ է անցկացնում, քանի որ դեկտեմբերին պետք է մասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը։

Իսպանիայի գավաթ, 1/16 եզրափակիչ, առաջին խաղ

«Կուլտուրալ Լեոնեսա» – «Ռեալ Մադրիդ»՝ 1։7
Գոլերը՝ Մարտինես 84՛ – Զեյվերլոն 6՛/ինքնագոլ, Ասենսիո 32՛, 53՛, Մորատա 46՛, 55՛, Նաչո 68՛, Մարիանո 90+2՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում