Լիգայի գավաթ․ «Վեսթ Հեմը» պայքարից դուրս թողեց «Չելսիին» (տեսանյութ)

«Չելսին» ավարտեց պայքարն Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում։

1/8 եզրափակիչ փուլում «անզվականները» պարտվեցին «Վեսթ Հեմին»։ Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2։1 հաշվով․ դաշտի տերերի կազմում մեկական գոլ խփեցին Շեյկու Կույատեն և Էդմիլսոն Ֆերնանդեշը, իսկ «Չելսիից» խաղավարտին հաշվի տարբերությունը կրճատեց Գարի Կեյհիլը։

Լիգայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Վեսթ Հեմ» – «Չելսի»՝ 2։1
Գոլերը՝ Կույատե 11՛, Ֆերնանդեշ 48՛ – Կեյհիլ 90+4՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում