«Յուվենտուսը», «Ռոման», «Ինտերը» հաղթեցին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 10-րդ տուրի շրջանակում քիչ առաջ ավարտվեց 7 հանդիպում։

Մրցաշարային աղյուսակի առաջատար «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 4։1 հաշվով առավելության հասավ «Սամպդորիայի» նկատմամբ։ Հանդիպման մեկնարկում մեկական գոլ խփեցին Մարիո Մանջուկիչն ու Ջորջիո Կյելինին։ 57-րդ րոպեին Պատրիկ Շիկը կրճատեց հաշվի տարբերությունը, ապա աչքի ընկավ Միրալեմ Պյանիչն, իսկ Կյելինին դուբլ ձևակերպեց։

«Ռոման» արտագնա խաղում 3։1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Սասուոլոյի» նկատմամբ․ «գայլերի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Էդին Ջեկոն, մեկ գոլ էլ խփեց Ռաջա Նայնգոլանը։

«Ինտերն» ընդհատեց երեք անընդմեջ պարտությունների շարքը՝ 2։1 հաշվով հաղթելով «Տորինոյին»։ «Նապոլին» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Էմպոլիի» դարպասը, «Լացիոն» 4։1 հաշվով հաղթեց «Կալյարիին», «Ատալանտան» նվազագույն հաշվով հաղթեց «Պեսկարային», իսկ «Կիևոն» ու «Բոլոնյան» ոչ-ոքի խաղացին։

Իտալիայի առաջնություն, 10-րդ տուր

«Պեսկարա» – «Ատալանտա»՝ 0։1
Գոլը՝ Կալդարա 60՛

«Սասուոլո» – «Ռոմա»՝ 1։3
Գոլերը՝ Կանավարո 12՛ – Ջեկո 57՛, 76՛ / 11-մետրանոց, Նայնգոլան 78՛

«Յուվենտուս» – «Սամպդորիա»՝ 4։1
Գոլերը՝ Մանջուկիչ 4՛, Կյելինի 9՛, 87՛, Պյանիչ 65՛ – Շիկ 57՛

«Նապոլի» – «Էմպոլի»՝ 2։0
Գոլերը՝ Մերտենս 51՛, Կիրիկեշ 81՛

«Կիևո» – «Բոլոնյա»՝ 1։1
Գոլերը՝ Մբայե 70՛/ինքնագոլ – Պուլգար 52՛

«Ինտեր» – «Տորինո»՝ 2։1
Գոլերը՝ Իկարդի 35՛, 88՛ – Բելոտի 63՛

«Լացիո» – «Կալյարի»՝ 4։1
Գոլերը՝ Կեյտա 6՛, Իմմոբիլե 23՛ / 11-մետրանոց, 28՛, Անդերսոն 79՛ – Ուոլես 87՛/ինքնագոլ
Չիրացրած 11-մետրանոց՝ Բորյելո 61՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում