ՄԼՍ․ «Ռեալ Սոլթ Լեյքը» դուրս մնաց պայքարից (տեսանյութ)

«Ռեալ Սոլթ Լեյքը» չհաղթահարեց ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության փլեյ-օֆֆ փուլի առաջին շրջանի արգելքը։

1/8 եզրափակչում Յուրա Մովսիսյանի թիմը 1։3 հաշվով պարտվեց «Լոս Անջելես Գելեքսիին»։ Վերջինիս կազմում դուբլ ձևակերպեց Էմանուել Բոատենգը, մեկ գոլ էլ խփեց Ադամ Գորդոնը, իսկ «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում աչքի ընկավ Ժոաո Պլատան։

Յուրա Մովսիսյանը, ով ՄԼՍ-ի ընթացիկ խաղարկությունում, մասնակցել էր 29 խաղի, դարձել 9 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ, ընդգրկված չէր «Ռեալ Սոլթ Լեյքի» մեկնարկային կազմում և խաղադաշտ դուրս եկավ 58-րդ րոպեին։

Հավելենք, որ հաջորդ փուլում «Լոս Անջելես Գելեքսին» խաղալու է «Կոլորադոյի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում