Ռուսաստանի Գավաթ. «Զենիթը» ջախջախիչ պարտություն կրեց. «Լոկոմոտիվն» ու «Կրասնոդարը» հաղթել են

Ռուսաստանի Գավաթի խաղարկությունում այսօր կայացել են 1/8 եզրափակչի 3 հանդիպումներ:

Նախորդ խաղարկության գավաթակիր «Զենիթը» հյուրընկալվել է «Անժիին» և 0:4 հաշվով խայտառակ պարտություն կրել: Մախաչկալացիների կազմում դուբլի հեղինակ է դարձել Ֆիլիպ Բուդկովսկին, մեկական անգամ էլ աչքի են ընկել Շամիլ Գասանովը և Բերնարդ Բերիշան: Խաղը 10 ֆուտբոլիստով ավարտած «Անժին» մտավ քառորդ եզրափակիչ: Պետերբուրգիցներն իրենց հերթին 2 հեռացում են ստացել:

Հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել նաև «Կրասնոդարը» և Մոսկվայի «Լոկոմոտիվը»: «Ցլերը» միայն մրցավարի կողմից ավելացված լրացուցիչ ժամանակում` 101-րդ րոպեին Անդրեաս Գրանկվիստի խփած գոլի շնորհիվ 3:2 հաշվով հաղթել են «Օրենբուրգին»: Մինչ այդ Իգոր Շալիմովի թիմի կազմում աչքի են ընկել նույն Գրանկվիստը և Մարատ Իզմայլովը:
«Լոկոմոտիվն» արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթել է «Կռիլյա Սովետովին»:

Մոսկվացիների կազմում գոլերի հեղինակ են դարձել Մայկոնը, Ալեքսանդր Սամեդովը և Մանուել Ֆերնանդեշը: Սամարացիների կազմում միակ պատասխան գնդակը հեղինակել է Ալան Չոչիևը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում