Լեմպարդ. Վստահ չեմ, որ «Մանչեսթեր Յունայթեդն» այս կազմով կհաղթի ԱՊԼ-ն

«Չելսիի» նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը աջակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին, որը մրցաշրջանի սկզբում հայտնվել է քննադատության ալիքի տակ:

«Մոուրինյուն միշտ լավ է աշխատել: Նա փորձում է գտնել «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն կազմը: Դա կարող է որոշակի ժամանակ տևել: Հարկավոր է փոփոխություններ կատարել, եթե նա ցանկանում է լավագույն քառյակում հայտնվել:

Վստահ չեմ, որ ներկայիս կազմով մանչեսթերցիներն ունակ են հաղթելու Պրեմիեր լիգան: Նրանց չի օգնի նույնիսկ Մոուրինյուի մեծությունը: Ինչ-որ բան չի բավականացնում»,- AFP-ի հետ զրույցում ասել է անգլիացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում