Ռոնալդո. Ափսոս, որ «Կոմպոստելային» կփածս գոլը «Բարսելոնայի» կազմում էր, այլ ոչ թե «Ռեալի» (տեսանյութ)

Բրազիլիայի հավաքականի, «Բարսելոնայի» ու «Ռեալի» նախկին հարձակվող Ռոնալդոն կարծիք է հայտնել 1996 թվականին «Կոմպոստելայի» դարպասը խփած իր հանրահայտ գոլի մասին:

«Այդպիսի գոլ խփելու համար հարկավոր է յուրահատուկ տեսողություն ունենալ և ակնթարթային որոշումներ կայացնել:  Հիանալի գոլ էր, բայց ճիշտն ասած կնախընտրեի այն խփել «Ռեալի» մարզաշապիկով: Ափսոս, որ այդպես չի ստացվել»,- Ռոնալդոյի խոսքը մեջբերված է «AS»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում