ՊՍԺ-ն տրանսֆերային նոր գլխավոր նպատակ ունի

«Պարի Սեն Ժերմենը» շարունակում է Զլատան Իբրահիմովիչի հեռանալուց հետո նոր գոլահար փնտրել:

Այն բանից հետո, երբ փարիզյան ակումբին չհաջողվեց պայմանավորվել հարձակվող Նեյմարի հետ, և բրազիլացին նոր պայմանագիր կնքեց «Բարսելոնայի» հետ, ՊՍԺ-ն իր գլխավոր տրանսֆերային նպատակ է դարձրել «Ատլետիկոյի» առաջատար Անտուան Գրիզմանին, – հայտնում է «sport.es»-ը:

25-ամյա ֆրանսիացու տեղափոխության նախաձեռնողը Լիգա 1-ի չեմպիոնի նոր մարզական տնօրեն Պատրիկ Կլյուվերտն է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գրիզմանի ծառայություններով, ում հրաժարագինը կազմում է 100 միլիոն եվրո, հետաքրքրված է նաև «Չելսին»:

Իսպանիայի ընթացիկ առաջնության 8 խաղում 25-ամյա ֆուտբոլիստը դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում