«Անժիից» կրած «Զենիթի» պարտությունն ամենախոշորն էր 2003 թվականից հետո

Ռուսաստանի Գավաթի 1/8 եզրափակչում «Զենիթը» Մախաչկալայում 0:4 հաշվով պարտվել է «Անժիին» և դուրս է մնացել հետագա պայքարից:

Պետերբուրգյան թիմը 2003 թվականից հետո առաջին անգամ պաշտոնական խաղերում պարտվել է 4 գնդակի տարբերությամբ,- գրում է «Eurosport»-ի լրագրող Պավել Գորդինսկին:

Վերջին անգամ դա եղել է Մոսկվայի «Դինամոյի» հետ խաղում, որում «Զենիթը» ջախջախվել էր 1:7 հաշվով:

Հատկանշական է, որ «Անժիից» կրած պարտությունը «Զենիթի» համար առաջին էր Միրչե Լուչեսկուի գլխավորությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում