Մոնֆիսն առաջին անգամ կխաղա Ամփոփիչ մրցաշարում

Ֆրանսիացի Գաել Մոնֆիսն իր կարիերայում առաջին անգամ կմասնակցի ATP-ի տարվա Ամփոփիչ մրցաշարին։

2016 թվականի ընթացքում 30-ամյա մարզիկը 10 մրցաշարերում հասել է քառորդ եզրափակիչ և ավելին անցել:

Ավելի վաղ Լոնդոնում կայանալիք խաղարկության ուղեգիր են նվաճել Նովակ Ջոկովիչը, Էնդի Մարեյը, Ստեն Վավրինկան, Միլոշ Ռաոնիչը և Կեի Նիսիկորին: Ամփոփիչ մրցաշարը կանցկացվի նոյեմբերի 13-ից 20-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում