Պերարնաու. «Ռեալը» փորձել է հրավիրել Գվարդիոլային. Պեպն ասել է, որ տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթի»

Խոսեպ Գվարդիոլայի մասին «Էվոլյուցիա» գրքի հեղինակ Մարտի Պերարնաուն պատմել է, որ Մադրիդի «Ռեալը» փորձել է Զինեդին Զիդանի նշանակումից առաջ հրավիրել կատալոնացուն:

«Երբ Բենիտեսը ծանր ժամանակահատված էր անցկացնում  «Ռեալում», մադրիդիցները կապ են հաստատել Գվարդիոլայի հետ: Նրանք ցանկանում էին իմանալ, թե «Բավարիայից» հեռանալուց հետո Պեպն ինչ է պատրաստվում անել:

«Արքայական ակումբի» ներկայացուցիչը խոսել է Գվարդիոլայի հետ, սակայն նա պատասխանել է, որ մտադիր է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» և այլ տարբերակներ չի դիտարկում»,- «La Sexta»-ին տված հարցազրույցում ասել է Պերարնաուն:

Բենիտեսը պաշտոնանկ է արվել սույն թվականի հունվարի 4-ին: Նույն օրը «Ռեալը» գլխավորել է Զինեդին Զիդանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում