«Forbes». Ամենաարժեքավոր բրենդով մարզիկները

«Մեծ Սաղավարտի» մրցաշարերի 17-ակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը «Forbes» ամսագրի կողմից ճանաչվել է ամենաարժեքավոր բրենդ ունեցող մարզիկ: Շվեյցարացու բրենդը գնահատվում է 36 միլիոն դոլար, սակայն դա 2,7 տոկոսով քիչ է նախորդ տարվա ցուցանիշից: Ֆեդերերից զատ այդ ցուցակում այլ թենիսիստ չկա:

Երկրորդ տեղում է բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը (34 միլիոն), իսկ երրորդում գոլֆիստ Ֆիլ Միկելսոնը (28):

Լավագույն տասնյակը հետևրյալ հերթականությունն ունի.

1.Ռոջեր Ֆեդերեր (թենիս) – 36 միլիոն
2.Լեբրոն Ջեյմս (բասկետբոլ) – 34
3. Ֆիլ Միկելսոն (գոլֆ) – 28
4. Ուսեին Բոլտ (աթլետիկա) – 25
5. Թայգեր Վուդս (գոլֆ) – 23
6. Կրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ) – 19
7. Կևին Դյուրանտ (բասկետբոլ) – 16
8. Լիոնել Մեսսի (ֆուտբոլ) – 15
9. Ռորի Մակինրոյ (գոլֆ) – 13
10. Մահենդրա Սինգհ Դհոնի (կրիկետ) – 11

Հետևեք մեզ նաև Telegram-ում