17-ամյա ֆուտբոլիստի խաղին 90 սկաուտ է հետևել (տեսանյութ)

Շվեդական ԱԻԿ-ի հարձակվող Ալեքսանդր Իսակն արժանացել է եվրոպական ահռելի թվով թիմերի ուշադրությանը:

Շվեդիայի առաջնության 27-րդ տուրի «Գյոտեբորգի» հետ արտագնա մրցավեճում (0:1) նրա խաղին հետևելու համար մարզադաշտում ներկա են եղել տարբեր ակումբների 90 սկաուտներ:

«Expressen»-ը տեղեկացնում է, որ Իսակի ծառայություններով հետաքրքրված ակումբների թվում են «Բավարիան», «Մանչեսթեր Սիթին», «Վիլյառեալը», Դորտմունդի «Բորուսսիան», «Այաքսը» և «Չելսին»:

Էրիթրեական արմատներով 17-ամյա ֆուտբոլիստը Շվեդիայի առաջնության 20 խաղում դարձել է 9 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում