Ալեքս Ֆերգյուսոնի մարզչական կարիերայի գլխավոր հիասթափությունը

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, թե որն է համարում իր 27-ամյա մարզչական կարիերայի գլխավոր հիասթափությունը:

«Ամենից շատ ափսոսում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդին» դուրս չբերեցի Գլազգոյում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Մենք ամեն ինչ ունեինք որոշիչ խաղին մասնակցելու համար, սակայն կիսաեզրափակչում զիջեցինք «Բայերին»:

Մեր բախտը մի փոքր չբերեց: Միգուցե, ժամանակը չբավականացրեց: «Ֆերգի-թայմ» էր հարկավոր: Մրցավարը պարզապես չհասկացավ, թե որքան է պետք ավելացնել հիմնական ժամանակին»,- շոտլանդացու խոսքերն է մեջբերում «Metro»-ն:

Չեմպիոնների լիգայի 2001-2002 խաղարկության կիսաերզափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» Լևերկուզենի «Բայերի» հետ տնային խաղն ավարտել է 2:2 հաշվով, իսկ պատասխան մրցավեճում թիմերը մեկական գնդակ են փոխանակել: Գերմանական թիմն արտագնա խաղում ավելի շատ գոլեր խփելու շնորհիվ մտավ եզրափակիչ, որում 1:2 հաշվով պարտվեց «Ռեալ Մադրիդին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում