«Վեսթ Հեմի» 200 ֆանատներ ցմահ կորակազրկվեն (տեսանյութ)

«Վեսթ Հեմը» մտադիր է խիստ պատժամիջոցներ ձեռնարկել իր երկրպագուների նկատմամբ, որոնք «Չելսիի» հետ Անգլիայի լիգայի Գավաթի խաղում (2:1) անկարգություններ են կազմակերպել,- տեղեկացնում է «The Guardian»-ը:

«Մրճահարները» որոշել են ցմահ որակազրկել թիմի 200 ֆանատների: Ակումբը կարծում է, որ նման միջադեպերը վնասում են թիմի հեղինակությանը։

Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում տեղի ունեցածը որակվել է որպես «բարձր ռիսկ» պարունակող իրավիճակ, ինչի կապակցությամբ ստադիոնում ավելացվել է ոստիկաների թիվը, սակայն ֆուտբոլասերները միևնույն է կարողացել են մասսայական անկարգություններ հրահրել:

Ֆանատները պոկել են մարզադաշտի նստատեղերը և դրանք, ինչպես նաև կոպեկներ ու շշեր, նետել են մրցակից թիմի աջակիցների վրա:

Խաղին ներկա են եղել «Չելսիի» 5000 երկրպագուներ և անվտանգության 900 աշխատակիցներ: Անկարգությունների սկսվելուց 60 վայրկյան անց ոստիկանությունը դեպքի վայր է հասել: 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում