Դե Ռոսին Ֆլորենցիի ընտանիքի հետ մինչև լուսաբաց սպասել է հետազոտության արդյունքներին
28/10/2016 15:53
Նմանատիպ
Իտալիայի առաջնության 10-րդ տուրում կայացած «Սասուոլո» – «Ռոմա» խաղում (1:3) հյուրերի կիսապաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին ծանր վնասվածք է ստացել և փոխարինվել:
Ֆուտբոլիստը տեղափոխվել է հիվանդանոց, որպեսզի բուժզննման ենթարկվի: «Ռոմայի» երկրորդ ավագ Դանիելե դե Ռոսին բուժհաստատությունում է սպասել մինչև կհայտարարեն իր թիմակցի ծնկի նկարների արդյունքները: 33-ամյա Դե Ռոսին մինչև ատավոտյան ժամը 4-ը եղել է Ֆլորենցիի ընտանիքի հետ և աջակցել է նրանց, – գրել է «BTSport»-ի լրագրող Ջեյմս Հորնկասթլը:
Հետագայում հայտնի է դարձել, որ Ֆլորենցին ձախ ձնկի խաչաձև կապանների պատռվածք է ստացել: Հռոմեական ակումբի բժշկի խոսքերով՝ 25-ամյա իտալացու բուժումը կարող է տևել 3 ամիս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում