«Մանչեսթեր Յունայթեդի» թիմային նկարը զայրացրել է ակումբի երկրպագուներին (լուսանկար)

Երեկ՝ հոկտեմբերի 27-ին «Մանչեսթեր Յուանյթեդը» թիմային նոր լուսանկար է հրապարակել:

Ըստ ավանդույթի՝ նման լուսանկարում ընդգրկված են լինում թիմի բոլոր ֆուտբոլիստները, մարզիչները և տեխնիկական անձնակազմը, սակայն ստացված նկարը դուր չի եկել «կարմիր սատանաների» երկրպագուներին:

Անգլիական թիմի աջակիցներին զայրացրել է այն հանգամանքը, որ նույնիսկ թիմային լուսանկարում չի ընդգրկվել կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը: Նրանք կարծում են, որ ակումբն անարդար է գերմանացի անվանի ֆուտբոլիստի նկատմամբ:

Մրցաշրջանի սկզբում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Շվայնշտայգերին խորհուրդ էր տվել նոր թիմ գտնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում