Ռիկելմե. Առանց Մեսսիի Արգենտինան դառնում է միջակ թիմ և կարող է ցանկացածի պարտվել

Արգենտինայի հավաքականի նախկին կիսապաշտպան Խուան Ռոման Ռիկելմեն ընդգծել է հարձակվող Լիոնել Մեսսիի նշանակությունն ազգային ընտրանու համար:

«Մեր երազանքն է, որ Մեսսին Արգենտինայի հավաքականին դարձնի աշխարհի չեմպիոն: Մենք հավատում ենք դրան: Լեոն յուրահատուկ ֆուտբոլիստ է: Առանց նրա մենք հասարակ կազմ ունենք: Երբ նա վնասվածք ունի, մենք առանց միավորների ենք մնում և սպասում ենք, որ նա հնարավորինս շուտ կապաքինվի:

Մեր թիմում խաղում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Նրա հետ Արգենտինան հանդես է գալիս այլ մակարդակով, իսկ առանց նրա դառնում է միջակ թիմ, որը կարող է պարտվել ցանկացած մրցակցի:

Բրազիլիայի հետ առաջիկա հանդիպումը լավ հնարավորություն է վստահություն ձեռք բերելու համար: Դժվար է լինելու, որովհետև Նեյմարը կարող է խնդիրներ ստեղծել, բայց հուսով եմ, որ Արգենտնան լավ կխաղա, չէ որ Մեսսին նույնպես խաղադաշտում է լինելու»,- Ռիկելմեի խոսքերն է մեջբերում «Marca»-ն:

ԱԱ-2018-ի ընտրական փուլում Արգենտինայի հավաքականը Մեսսիի հետ 3 խաղում նույնքան հաղթանակ է տոնել, իսկ առանց նրա անցկացրած 7 հանդիպումներում միայն մեկ անգամ է առավելության հասել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում