Ֆլորենցիի վիրահատությունը բարեհաջող է անցել (լուսանկար)
28/10/2016 23:39
Նմանատիպ
«Ռոմայի» կիսապաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին, ով Իտալիայի առաջնության 10-րդ տուրի՝ «Սասուոլոյի» հետ խաղում (1։3) ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել, այսօր բարեհաջող վիրահատվել է։
Իտալացի ֆուտբոլիստը «Twitter»-ի իր պաշտոնական էջում հրապարակել է ստորև ներկայացված լուսանկարը և բոլորին բարձր տրամադրություն մաղթել։
«Միշտ ժպտացեք։ Վիրահատությունս բարեհաջող է անցել։ Ես արդեն սկսել եմ հաշվել, թե երբ եմ վերադառնալու խաղադաշտ։ Առա՛ջ «Ռոմա», և շնորհակալություն աջակցության համար»,- գրել է Ալեսանդրոն։
Ալեսանդրո Ֆլորենցին կկարողանա վերսկսել մարզումները 2017 թվականի փետրվարին, իսկ խաղադաշտ կվերադառնա գարնանը։
Հավելենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում Ֆլորենցին մասնակցել է 9 հանդիպման և դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում