Համան․ Մխիթարյանն աջակցության կարիք ունի

«Բավարիայի» և «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Դիտմար Համանը չի հասկանում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի՝ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին խաղաժամանակ չտալու որոշումը։

-Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակն ինձ տարօրինակ է թվում։ Ես նախորդ մրցաշրջանում հետևել եմ Հենրիխի ֆանտաստիկ խաղին, իսկ Մոուրինյուն դերբիից հետո պարզապես նրան խաղադաշտ դուրս չի բերում։ Հերիխին աջակցություն է պետք, բայց ես Ժոզեի կողմից նման բան չեմ տեսնում։ Հետաքրքիր է հետևել իրավիճակին։ Կարծում եմ՝ Մխիթարյանը կարող է լուծել թիմի հարձակման գծի խնդիրները,- Համանի խոսքը մեջբերված է «Goal» առցանց պարբերականից։

Ամռանը Դորտմունդի «Բորուսսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանը վերջին անգամ 45 րոպե խաղաժամանակ է ստացել սեպտեմբերի 10-ին՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ Պրեմիեր լիգայի շրջանակում կայացած հանդիպմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում