Ռուբեն Հայրապետյան․ Թույլ չեմ տա Մովսիսյանին և Արզումանյանին հավաքական հրավիրել

Այսօր Վանաձորում ֆուտբոլի ակադեմիայի բացումից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը զրուցել է լրագրողների հետ:

Ռուբեն Հայրապետյանին հարցրել են Ռոբերտ Արզումանյանի և Յուրա Մովսիսյանի՝ կրկին հավաքական հրավիրվելու հավանականության մասին։ ՀՖՖ նախագահը պատասխանել, որ անկախ մարզչական փոփոխությունից՝ այդ ֆուտբոլիստները հավաքականում չեն խաղա։

«Արթուր Պետրոսյանին ազատություն է տրված ֆուտբոլիստների ընտրության հարցում: Չեն հրավիրվի այն խաղացողները, որոնք, գտնում եմ, խախտել են հավաքականի կարգապահությունը և վնաս են բերել ազգային թիմին. օրինակ՝ Յուրա Մովսիսյանը և Ռոբերտ Արզումանյանը։ Իմ իրավունքն է, ես թույլ չեմ տա հրավիրել նրանց»,- Հայրապետյանի խոսքը մեջբերված է «Tert.am»-ից։

Հիշեցնենք, որ դեռևս այս տարվա գարնանը Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր․ «Յուրա Մովսիսյանին, Ռոբերտ Արզումանյանին ու Գևորգ Կասպարովին հավաքական չհրավիրելն իմ պահանջն է. նրանք այլևս չեն լինելու մեր գլխավոր թիմում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում