Ուեյդը տուգանվել է 25 հազար դոլարով (տեսանյութ)

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) խաղային երրորդ օրը «Չիկագոն» ընդունել է «Բոսթոնին» և հաղթել 105:99 հաշվով: Այդ խաղում որոշիչ է դարձել խաղավարտից 26 վայրկյան առաջ «Բուլզի» նորեկ Դուեյն Ուեյդի հեռահար նետումը։

Նետումից հետո Ուեյդը կոկորդ կտրելու ժեստ է ցույց տվել, ինչը չի վրիպել ասոցիացիայի ուշադրությունից։ «ESPN»-ը հաղորդում է, որ այս ժեստի համար բասկետբոլիստը 25 հազար եվրո տուգանք է վճարելու։

Դուեյն Ուեյդն արդեն ներողություն է խնդրել․ «Ներողություն եմ խնդրում երիտասարդ երկրպագուներից խաղավարտին ցույց տված ժեստի համար։ Պարզապես մրցաշրջանի առաջին տնային խաղում ես տրվեցի էմոցիաներին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում