«Բանանց»–«Շիրակ» խաղի գոլերն ու վտանգավոր պահերը (տեսանյութ)

Հայաստանի առաջնության 12-րդ տուրի մեկնարկային խաղում առաջատար «Շիրակը» Երևանում 2:1 հաշվով հաղթել է «Բանանցին»:

Գյումրեցիների կազմում գոլերի հեղինակ են դարձել Վիուլեն Այվազյանն (11մ.) և Մուհամեդ Կաբան: Արթուր Ոսկանյանի թիմի կազմում միակ գնդակը հեղինակել է Գրիգոր Աղեկյանը:

«Շիրակի» մամուլի ծառայությունը պատրաստել է այդ խաղի տեսաամփոփումը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում