Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2016 թվականի Հայաստանի չեմպիոնները

Վանաձորի Ստեփան Սարգսյանի անվան համալիր մարզադպրոցի դահլիճում հոկտեմբերի 28-ից 30-ը տեղի է ունեցել հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի 2016 թվականի Հայաստանի Հանրապետության առաջնությունը:

Առաջնությանը մասնակցել են 64 մարզիկներ՝ ութ քաշային կարգերում։ ՀՀ չեմպիոններ են դարձել հետևյալ ըմբիշները.

59 կգ քաշային կարգ – Գևորգ Ղարիբյան
66 կգ քաշային կարգ – Կարեն Ասլանյան
71 կգ քաշային կարգ – Ռաֆայել Ալեքսանյան
75 կգ քաշային կարգ – Կարապետ Չալյան
80 կգ քաշային կարգ – Սարգիս Քոչարյան
85 կգ քաշային կարգ – Մաքսիմ Մանուկյանը
98 կգ քաշային կարգ – Վաղարշակ Մինասյան
130 կգ քաշային կարգ – Վաչիկ Եղիազարյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում