Մուստաֆին փորձել է վախեցնել թիմակիցներին (տեսանյութ)

Հելոուինի կապակցությամբ «Արսենալի» ֆուտբոլիստներից Շկոդրան Մուստաֆին ակումբի մամուլի ծառայության հետ համատեղ փորձել է վախեցնել թիմակիցներին։

Գերմանացին թիմակիցներին խնդրել է գլուխկոտրուկ լուծել։ Երբ լուծման համար տրված ժամանակը լրացել է, էկրանին հայտնվել է սարսափելի կերպարով Մուստաֆին, ինչից «զիանգործներն» անակնկալի են եկել։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում