Մ-17. Լեհաստան-Հայաստանի խաղի գոլերն ու վտանգավոր պահերը (տեսանյութ)

Իսրայելում ընթացող մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների ընտրական փուլի 12-րդ խմբի առաջին խաղում Հայաստանի պատանեկան հավաքականը ոչ-ոքի է խաղացել Լեհաստանի իրենց հասակակիցների ընտրանու հետ:

Լեհերի զգալի առավելությամբ անցած խաղի հաշիվը 21-րդ րոպեին բացել է Միխալ Սկորաշը, իսկ 29-րդ րոպեին այն հավասարացրել է Արսեն Եղիազարյանը:

Արթուր Ոսկանյանի թիմը վաղը կմրցի Իրայելի Մ-17 ընտրանու հետ, որը երեկ 2:0 հաշվով հաղթել է Իսլանդիային:

Ներկայացնում ենք Լեհաստան – Հայաստան պատանեկան հավաքականների խաղի տեսությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում