NBA. Բլեդսոյի բազեր բիտերը՝ օրվա լավագույն դրվագ (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի մամուլի ծառայությունը կազմել է կանոնավոր առաջնության այսօր կայացած խաղերի լավագույն դրվագների տասնյակը:

Առաջին տեղը զբաղեցրել է «Ֆինիքսի» խաղարկող Էրիկ Բլեդսոն, ում բազեր բիտերը (վերջին վայրկյանին հաջող նետում) «Սանզին» օգնել է «Պորտլենդի» դեմ մրցավեճում խուսափել պարտությունից և խաղը տեղափոխել 2-րդ լրացուցիչ ժամանակ:

Արդյունքում, «Ֆինիքսը» հաղթել է 118:115 հաշվով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում