«Շիրակը» հաղթեց «Արարատին» և մեծացրեց առավելությունը (տեսագրություն)

Հայաստանի առաջնության 13-րդ տուրի մեկնարկային խաղում «Շիրակը» ընդունել էր «Արարատին» և 2:0 հաշվով հաղթանակ տոնեց:

Գյումրեցիների կազմում հաշիվը 17-րդ րոպեին բացել է հարձակվող Վիուլեն Այվազյանը, ով Դավիթ Հակոբյանի ու Ռումյան Հովսփյանի ձեռնարկած արագ գրոհից հետո առաջինն է հասել դարպասապահի կողմից ետ մղված գնդակին:

Երկրորդ կեսի վերջնամասում՝ 82-րդ րոպեին, Վահան Բիչախչյանի գրագետ փոխանցումից հետո Ղուկաս Պողոսյանը դիպուկ հարվածով կրկնապատկել է հաշիվը:

Այս հաղթանակից հետո Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը վաստակեց 27 միավոր և 6 միավորով առաջ պոկվեց «Փյունիկից», որը 13-րդ տուրի իր հանդիպումն անցկացնելու է վաղը: «Արարատը» 5 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում