«Սելտան» հաղթեց «Վալենսիային», «Էսպանյոլն» ու «Ատլետիկը» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի շրջանակում քիչ առաջ ավարտվեց երկու հանդիպում։

«Սելտան» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «Վալենսիային»։ Հանդիպման հաշիվը բացեց Դանիել Պարեխոն, իսկ դաշտի տերերի գոլերը խփեցին Ֆակունդո Ռոնկալյան և Յոն Գվիդետին։ Այս հաղթանակից հետո «Սելտան» ունի 17 միավոր և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, իսկ «Վալենսիան» մնաց 10 միավորով՝ 15-րդ տեղում։

Զուգահեռաբար ընթացող «Էսպանյոլ» – «Ատլետիկ» խաղում գոլեր չարձանագրվեցին։ Այժմ «Ատլետիկը» 17 միավորով 7-րդ տեղում է, իսկ «Էսպանյոլը» 12 միավորով 13-րդն է։

Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Սելտա» – «Վալենսիա»՝ 2։1
Գոլերը՝ Ռոնկալյա 43՛, Գվիդետի 77՛ – Պարեխո 32՛ / 11-մետրանոց

«Էսպանյոլ» – «Ատլետիկ»՝ 0։0

Հետևեք մեզ նաև Telegram-ում