Մ-17. Հայաստանի հավաքականի` Իսլանդիայի դեմ հաղթական խաղի գոլերը (տեսանյութ)

Եվրոպայի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների 2017 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը վերջին՝ 3-րդ տուրում 3:2 հաշվով հաղթել է Իսլանդիային և մտել էլիտ ռաունդ:

Արթուր Ոսկանյանի գլխավորած թիմի կազմում գոլերի հեղինակ են դարձել Մարտին Գրիգորյանը և Գերման Կուրբաշյանը, ով աչքի է ընկել երկու անգամ: Հետագայում կղզիաբնակ խաղացողները 2 գոլ են խփել: Հայաստանի ընտրանին բոլոր 13 խմբերում երրորդ տեղերը զբաղեցրած թիմերի հաշվարկում 4-րդ ցուցանիշն է գրանցել և մտել է հաջորդ փուլ:

Ներկայացնում ենք Հայաստան – Իսլանդիա խաղում հայ ֆուտբոլիստների խփած գոլերի տեսանյութը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում