«Գանձասար-Կապան-2»-ը հաղթեց «Արարատ-2»-ին (տեսանյութ)

Նոյեմբերի 7-ին կայացավ Հայաստանի Առաջին խմբի առաջնության 12-րդ տուրի՝ «Արարատ-2» – «Գանձասար-Կապան-2» հանդիպումը։ Կապանյան թիմը Վարդան Բակալյանի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց։

Այս հաղթանակից հետո «Գանձասար-Կապան-2»-ը ունի 20 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բանանց-2»-ին զիջելով 4 միավորով, իսկ «Արարատ-2»-ը 15 միավորով չորրորդն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում