«Ինտերի» և «Սևիլյայի» ֆուտբոլիստները՝ Կոնտեի դիտակետում

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն առանձնացրել է այն ֆուտբոլիստներին, որոնց տրանսֆերները լոնդոնյան ակումբը կփորձի գնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

«The Mirror»-ը գրում է, որ իտալացի մասնագետը հետաքրքրված է «Ինտերի» կիսապաշտպան Ժոֆրեյ Կոնդոգբիայի ծառայություններով։ «Չելսին» արդեն պաշտոնական առաջարկ է պատրաստում 23-ամյա ֆուտբոլիստի համար։ Կոնտեի դիտակետում է հայտնվել նաև «Սևիլյայի» կիսապաշտպան Սթիվեն Ն՛Զոնզին, սակայն մարզչի համար առաջնային են Կոնդոգբիայի հետ բանակցությունները։

Հավելենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում Ժոֆրեյ Կոնդոգբիան մասնակցել է 5 հանդիպման, իսկ Սթիվեն Ն՛Զոնզին Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 9 խաղի մասնակցել և խփել 1 գոլ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում