WTA. Ամսվա լավագույն հարվածները (տեսանյութ)

Պրոֆեսիոնալ թենիսիստուհիների ասոցիացիան (WTA) առանձնացրել է հոկտեմբեր ամսվա լավագույն հարվածները։

«Ամսվա լավագույն հարված» մրցանակին հավակնում են առաջին ռակետ Անժելիկա Կերբերի (Սինգապուր), Լեհաստանի ներկայացուցիչ Ագնեշկա Ռադվանսկայի (Պեկին), ավստրալուհի Դարյա Գավրիլովայի («Կրեմլի գավաթ»), ամերիկուհի Մեդիսոն Քիսի (Սինգապուր) և Սլովակիայի ներկայացուցիչ Դոմինիկա Ցիբուլկովայի (Սինգապուր) հարվածները։

Երկրպագուները WTA-ի պաշտոնական կայքում կարող են մասնակցել լավագույն հարվածի քվեարկությանը։ Հաղթողի անունը կհրապարակվի նոյեմբերի 11-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում